Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Ապենդիցիտը կարելի է բուժել հակաբիոտիկներո՞վ. med.news.am

Ապենդիցիտը կարելի է բուժել հակաբիոտիկներո՞վ. med.news.am

Ամերիկացի բժիշկներն առաջարկում են երեխաների մոտ ապենդիցիտի չբարդացած դեպքերը բուժել հակաբիոտիկներով:Ապենդիցիտը դա որդանման ելունի՝ կույր աղու (հաստ աղու հատված) որդանման փակ հատվածի բորբոքումն է, հետագա թարախակալմամբ:


Չբուժելու դեպքում այն կարող է պատռվել՝ ինֆեկցիան տարածելով ամբողջ որովայնով:

 

Թեպետ ապենդիցիտի առաջացման պատճառները մինչեւ վերջ հայտնի չեն, Օհայո Նահանգի ազգային մանկական հիվանդանոցի բժիշկ Պիտեր Մինեչին համարում է, որ դա երբեմն տեղի է ունենում, երբ կղանքի մի կտոր խցանում է որդանման ելունը եւ բակտերիաները սկսում են այնտեղ բազմանալ:

 

Բժիշկները նկատել են, որ որոշ երեխաներ իրենց ավելի լավ են զգացել հակաբիոտիկներով նախնական բուժումից հետո:

 

Ստուգելու համար, թե կարող են արդյոք հակաբիոտիկները միայնակ բուժել ապենդիցիտը, նա եւ իր գործընկերները մանկական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքից 77 երեխաներ են ընտրել՝ սկսած 2012թ.-ի հոկտեմբերից մինչեւ 2013թ.-ի հոկտեմբերը:

 

Բոլոր մասնակիցների մոտ նույն ախտորոշումն է եղել՝ չբարդացած սուր ապենդիցիտ:

 

Մասնակիցներին եւ իրենց ծնողներին տրվել է ընտրության հնարավորություն վիրահատական եւ հակաբիոտիկներով բուժման միջեւ՝ 24 ժամ ներերակային հակաբիոտիկների ընդունում հիվանդանոցում, հետագա 10-օրյա հակաբիոտիկների ընդունմամբ հաբերի ձեւով տանը:

 

77 մասնակիցներից 30-ը ընտրել են հակաբիոտիկներ, իսկ 47-ը վիրահատություն։

 

Հակաբիոտիկներ ընտրած մասնակիցների 93%-ն արդեն հաջորդ օրը իրենց լավ են զգացել: Նրանք ավելի արագ են ապաքինվել:

 

Հակաբիոտիկների խմբի 3 հիվանդների որդանման ելունը, այնուամենայնիվ, հեռացրել են նրանց հիվանդանոց դիմելուց 30 օր անց: Չնայած դրան, նրանց որդանման ելունը չէր «պայթել»:

 

Եվ երեխաները եւ նրանց ծնողները՝ վիրահատություն տարած խմբի հետ համեմատած, հակաբիոտիներով խմբում կյանքի որակը ավելի բարձր են գնահատել: Սակայն հակաբիոտիկների խմբում հիվանդանոցում գտնվելու միջին ժամանակը վիրահատական խմբի 20 ժամի հետ համեմատած 38 ժամով ավելի երկար է եղել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. swedmed.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ